ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Հնարավորություններ պահպանում ենք

Հնարավորություններ պահպանում ենք
07.09.2012 | 00:08

Ստամբուլում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի վերջին երկու տուրում տեմպերը բավականին թուլացրեց տղամարդկանց Հայաստանի ընտրանին` նախ ոչ-ոքի խաղալով Ռուսաստանի հավաքականի հետ, ապա և բավականին անսպասելի պարտվելով չինացիներին: Բարեբախտաբար, ՈՒզբեկստանի ընտրանու հետ հաջող խաղից հետո (մերոնք հաղթել են 3:1 հաշվով), վիճակը բավականին շտկվեց, և հավաքած տասներեք միավորով մեր շախմատիստները նույնքան միավոր վաստակած ևս հինգ ընտրանու հետ շարունակում են պայքարը մրցանակային տեղի համար: Առաջատարը ռուսներն են` տասնհինգ միավորով: Երեկ մեր մրցակիցը գերմանացի շախմատիստներն էին, ովքեր մինչև այժմ հանդես են գալիս առանց պարտության:
Շատ ավելի պակաս հաջողությամբ կամ, որ ավելի ճիշտ է, հնարավորությունների սահմաններում է հանդես գալիս կանանց Հայաստանի ընտրանին: Հավաքած տասներկու միավորով այն կիսում է 6-10-րդ տեղերը` առաջատարին` Չինաստանի ընտրանուն զիջելով երկու միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2268

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ